«Երևանն անտեսել է էթիկայի նորմերը»․ Զախարովա

Երևանը անտեսել է էթիկական նորմերը՝ հրապարակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների աշխատանքային փաստաթղթերը, ինչպես նաև պետությունների ղեկավարների միջև նամակագրությունը՝ առանց շահագրգիռ կողմերի հետ համաձայնության։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սակայն, քանի որ նրանք արդեն դա արել են, մենք կարող ենք մեկնաբանել դա։ Եվ, ինձ թվում է, բոլոր հրապարակված փաստաթղթերը որոշ չափով կոտրում են այն թեզերը, որոնք վերջին շրջանում պաշտոնական Երևանը փորձում է առաջ տանել», - նշել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հրապարակված փաստաթղթերը, որոնց ընդունման և մշակման գործընթացում Ռուսաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել, համոզիչ կերպով հաստատում են, որ երեք տասնամյակների ընթացքում ռուսական կողմը թե՛ ազգային մակարդակով և թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ, հետևողական ջանքեր է գործադրել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար։
Նա նաև հավելել է, որ այդ փաստաթղթերից երևում է, որ հնարավորություններ եղել են, և դրանք բաց են թողնվել։

«Տեղափոխվել է Փաշինյանի հովանոցի տակ․ նմանները հովանոց են ճանաչում, ոչ թե մարդ»․ Հակոբ Բադալյան
2600:36
«ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ կապիտուլյացիայի և ուրացման խորհրդանիշն են»․ Էդուարդ Շարմազանով
3900:12
«Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները»․ ՆԳՆ
3800:02
«Անկլավներն Ալիևին պետք են՝ ՀՀ-ն Ադրբեջանից կախյալ «պետություն» դարձնելու համար»․ Վարդան Ոսկանյան
44Երեկ, 23:54
Չինաստանը և ԱՄԷ-ն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն
96Երեկ, 23:42
Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել Սիրիայի և Թուրքիայի հարցերով
112Երեկ, 23:35
«Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները»․ Ռոբերտ Ամստերդամ
23Երեկ, 23:24
«Տիգրանաշենը կհանձնվի խաշ ուտելու ընթացքո՞ւմ»․ Կարեն Հեքիմյան
66Երեկ, 22:42