Թբիլիսին հավաստիացնում է, որ տուրք չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար
![]() 250 Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ., 21:00 Ինչպես հայտնել ենք, ըստ ադրբեջանական լրատվականների, Ադրբեջանի Գաբալա քաղաքում ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստան կներկրվի ադրբեջանական նավթամթերք: Վրաստանն էլ, իր հերթին, այսօր խոստացել է, որ տուրք չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Պաշտոնական Թբիլիսին այսօր միաժամանակ հայտնել է, որ անցած շաբաթավերջին այդ մասին հարցում է ստացել գործընկերներից: Թե որ երկրից, չի հստակեցվում։ «Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկերներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ «Վրացական երկաթուղուն» հանձնարարվել է անհապաղ և ամբողջությամբ անվճար իրականացնել բեռի միանվագ երկաթուղային փոխադրումը»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ ադրբեջանական «Հաքին»-ը հայտնել էր, որ Վրաստանը, իբր, Ադրբեջանից Հայաստան նավթի հնարավոր տարանցման համար պահանջել է կիլոմետրը 92 դոլար մեկ տոննայի համար։ Սակայն Թբիլիսին հայտարարել է, որ Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական և հուսալի գործընկերը, ինչպես նաև աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ |

«Ասում են՝ հեղափոխություն արեցինք, որ չգողանանք, հիմա էլ՝ մեզ լավ պարգևավճար տվեք, որ չգողանանք». Տիգրան Դավուդյան
7110:47
«Եթե Հայաստանի վարկանիշը բարձրացել է, ինչո՞ւ դրսից ներդրումների հոսքը չորացել է». Ոսկան Սարգսյան
10710:12
«Ալենը մոռանում է, թե ինչքան ընտանիքներ են խորտակվել իրենց հակահայ գործունեության հետևանքով». Սյուզի Բադոյան
12909:48
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10109:18
Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային վայրերում՝ բուք
19308:24
«Տղե՛րք, ախր շատ եղկելի եք, չհամարձակվե՛ք լրագրողների հասցեին վայրահաչել»․ Մարգարիտ Եսայան
24503:06
«ժողովրդի մեծ մասը չի ուզում հավատալ, որ Նիկոլը հայկական շահեր չի սպասարկում»․ Հովհաննես Ավետիսյան
24201:06
Զառա Արամյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցում
28300:30
