Բրազիլիայում զինված կողոպտիչները գրադարանից գողացել են արժեքավոր նկարներ

Երկու զինված տղամարդ մտել են Սան Պաուլոյի Մարիո դե Անդրադեի գրադարան։ Նրանք գողացել են Անրի Մատիսի և Կանդիդո Պորտինարիի առնվազն 13 տպագրություն, հաղորդում է G1-ը։
Բրազիլիայի մշակույթի և ստեղծագործական տնտեսության քարտուղարությունը հայտնել է, որ գողացվել են Մատիսի ութ և Պորտինարիի հինգ փորագրանկարներ։ Դրանք «Գրքից թանգարան» ցուցահանդեսի մաս էին կազմում։
Փորագրանկարներն ապահովագրված էին, և ցուցահանդեսի տարածքում ներկա են եղել անվտանգության աշխատակիցներ և տեսախցիկներ։ Բոլոր նյութերը հանձնվել են ոստիկանությանը։ Պարզվել է, որ անհայտ անձինք ներխուժել են շենք, հարձակվել անվտանգության աշխատակիցների և երկու տարեց հաճախորդների վրա, փորագրանկարը դրել պայուսակի մեջ և փախել գլխավոր մուտքով։ Հանցագործության ականատեսները դիմել են ոստիկանությանն օգնության համար, բայց կողոպտիչները չեն ձերբակալվել։ Իրավապահ մարմիններն արդեն իսկ պարզել են կասկածյալների ինքնությունը և որոնում են նրանց։
Անրի Մատիսը ֆրանսիացի նկարիչ էր և մոդեռնիստական շրջանի առաջատար եվրոպացի նկարիչներից մեկը։ Նա նաև ֆովիզմի հիմնադիրներից մեկն էր։
Կանդիդո Պորտինարին 20-րդ դարի ամենակարևոր բրազիլացի նկարիչն էր։ Նա հաճախ իր նկարները նվիրում էր հասարակ մարդկանց կյանքին։

«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
6122:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
5922:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
34507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41307.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
75701.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75101.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
75101.11.2026, 19:42