«Լավ և արդյունավետ»․ Զելենսկին՝ Բրյուսելում հանդիպման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ «լավ և արդյունավետ» հանդիպման մասին։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Զելենսկին նշել է, որ զրուցակիցներին տեղեկացրել է ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանն ուղղված «դիվանագիտական հարթակում ստեղծված իրավիճակի» մասին։
«Մենք մանրամասն քննարկել ենք ամերիկացի գործընկերների հետ մեր աշխատանքը՝ խաղաղության, անվտանգության երաշխիքների հասնելու և մեր դիմադրողականությունն ամրապնդելու համար։ Մենք նաև անդրադարձել ենք PURL (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ - խմբ.) նախաձեռնությանը և փոխհատուցման վարկին։ Մեր դիրքորոշումները համընկնում են բոլոր հարցերում։ Մենք գործում ենք համակարգված և կառուցողական ձևով»,- ընդգծել է Զելենսկին։
A good and productive meeting with NATO Secretary General Mark Rutte @SecGenNATO, President of the European Council António Costa @eucopresident, and President of the European Commission Ursula @vonderleyen.
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) December 8, 2025
I briefed the leaders on the situation on the diplomatic track. We… pic.twitter.com/GxdEgBLMXH

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
12800:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
160Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
260Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
258Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
137Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
246Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
234Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
214Երեկ, 14:25