«Թրամփի երթուղին» հանգեցրել է Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների վատթարացմանը․ #Взгляд

«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու» իրականացումն արդեն իսկ լուրջ խնդիրներ է առաջացրել Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերություններում. Թբիլիսին մինչ օրս տարածաշրջանի հիմնական տարանցիկ օղակն էր, հաղորդում է «Взгляд»-ը՝ հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին։
«Վերջին ամիսներին Բաքվի և Թբիլիսիի միջև հարաբերություններում մտահոգիչ տեղաշարժ է նկատվել»,- գրում է ադրբեջանական «Minval»-ը՝ նշելով, որ սեպտեմբերից ի վեր ադրբեջանցի վարորդները վրացական սահմանին բախվում են ուշացումների։
Ըստ լրատվամիջոցի՝ «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը կզրկի Վրաստանին լոգիստիկ մենաշնորհից: «Այսօր Վրաստանը փաստացիորեն դեմ է խաղաղության և փոխշահավետ տնտեսական կապերի կայուն տարածաշրջանային ճարտարապետության ձևավորմանը»,- գրում է լրատվամիջոցը։
Վրացի քաղաքագետ Կոռնելի Կակաչիան նշել է, որ Վրաստանը կպահպանի իր՝ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև հիմնական կապող գործառույթը», նույնիսկ եթե «Թրամփի երթուղին» խլի նրա բեռնափոխադրումների մի մասը:

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
12800:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
160Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
260Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
258Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
137Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
246Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
234Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
214Երեկ, 14:25