ԱՄՆ-ն Ուկրաինային մի քանի օր է տվել կարգավորման ծրագիրն ընդունելու համար. #FT

Թրամփի-ի վարչակազմը Կիևին սահմանափակ ժամանակ է տվել՝ համաձայնելու Ուկրաինայի ճգնաժամը լուծելու՝ ԱՄՆ-ի ծրագրին, երեքշաբթի օրը հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեսպաններն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին օրեր են տվել՝ ընդունելու խաղաղության համաձայնագիրը, որը պահանջում է, որ Ուկրաինան ճանաչի տարածքային կորուստները՝ ԱՄՆ-ի անորոշ անվտանգության երաշխիքների դիմաց, ասել են բանակցություններին ծանոթ պաշտոնյաները»,- հաղորդել է թերթը։
Ըստ թերթի՝ Զելենսկին իր եվրոպացի գործընկերներին ասել է, որ այս պահանջը ներկայացվել է չորեքշաբթի օրն ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների միջև տեղի ունեցած զրույցի ժամանակ։ «Կիևին առաջարկված ժամանակացույցին ծանոթ անձը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի համաձայնության գալ մինչև Սուրբ Ծնունդ»,- նշել է թերթը։
Ըստ աղբյուրների՝ Զելենսկին Ուիթկոֆին և Քուշներին ասել է, որ իրեն ժամանակ է պետք՝ իր եվրոպացի գործընկերների հետ խորհրդակցելու համար, նախքան ամերիկյան առաջարկին պատասխանելը։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Զելենսկին այժմ ԱՄՆ-ի կողմից ավելի ու ավելի մեծ ճնշման տակ է՝ առաջարկվող ծրագրին համաձայնելու համար։
Ըստ պորտալի՝ ԱՄՆ-ի ներկայիս առաջարկը ներառում է ավելի խիստ պայմաններ, քան նախորդ տարբերակները՝ Զապորոժիեի ատոմակայանի տարածքի և վերահսկողության նման հարցերի վերաբերյալ, սակայն անպատասխան է թողնում անվտանգության երաշխիքների վերաբերյալ հիմնական հարցերը։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
12800:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
160Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
260Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
258Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
137Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
246Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
234Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
214Երեկ, 14:25