«Խաղաղության ծրագրի շրջանակներում քննարկում ենք միաժամանակ երեք փաստաթուղթ»․ Զելենսկի

Ուկրաինան, եվրոպացի գործընկերներն ու ԱՄՆ-ն միաժամանակ քննարկում են երեք փաստաթուղթ խաղաղության ծրագրի շրջանակներում։ Դրանք են՝ շրջանակային փաստաթուղթը, անվտանգության երաշխիքները և փաստաթուղթ, որը դնում է հետպատերազմյան վերականգնման հիմքերը։ Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, այս մասին լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կա 20 կետից բաղկացած շրջանակային փաստաթուղթ, որը մշտապես փոփոխվում է, և դա նորմալ է։ Կառուցվածք է, որը պետք է համապատասխանի Ուկրաինայի, Եվրոպայի, աշխարհի շահերին։ Երկրորդը՝ անվտանգության երաշխիքներն են, որոնց վրա մենք աշխատում ենք։ Անվտանգության երաշխիքները կարևոր փաստաթուղթ է մեր, ԱՄՆ-ի և եվրոպացիների միջև»,- նշել է նա։
Զելենսկու խոսքով երրորդ փաստաթուղթը վերաբերում է վերականգնմանը, որը կիրականացվի պատերազմի ավարտից կամ հրադադարի հաստատումից հետո։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
12800:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
160Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
260Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
258Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
137Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
246Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
234Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
214Երեկ, 14:25