«Հենրիխը հայ ազգի արժանավոր զավակն է, ով հեռու է քաղաքական խարդավանքներից»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՆԱ ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ Է
Նայեցի և լսեցի, աշխարհի ամենահայտնի ազգակցիս, մեծագույն Հայի՝ Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը իր նորընծա գրքի առիթով և զգացի՝ հայրենիքից հեռու անգամ որքան Հայ, ինչքան Մարդ է նա և ինչքան Հայրենիքներ կան նրա ջերմ սրտում։ Հասկացա, թե ինչո՞ւ առկա իշխանավորները չեն սիրում նրան։ Դե ինչպես սրանք կսիրեն մի Մարդու, ով այդքան Հայ է և այդքան Հայրենասեր։ Հայրենասիրությունը ՔՊ-ի օրոք դարձել է հեգնանքի միջոց։ Հայրենասիրությունը հիմա ուղեղի մորմոք է, մերժելի պատրանք։ Հայրենիքը ոչ սրտի մեջ է և ոչ էլ ուղեղում, այն լոկ պետություն է, թեկուզ և լինի աթոռաչափ մի տարածք, որն օրնիբուն տրորվում, տրտփորվուն է կապիտուլյանտի հետույքի տակ։
Կգա՞ այն օրը, երբ Հայաստանը կունենա նույնքան հայրենասեր և նույնքան պետականամետ ղեկավար, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է։ Հենրիխը միայն ֆուտբոլ չէ, որ խաղում է. նա առայժմ վազում է ապագ հայրենիքի ետևից։ Կարծում եմ՝ վաղ թե ուշ նա կգտնի իր հանգրվանը՝ Ազատ, Անկախ, Արժանապատիվ Հայաստանը, Հաղթական Հայաստանը, առանց երկյուղի, որ այն կվերածվի թուրքական վիլայեթի։ Հենոն միայն ֆուտբոլ չէ, որ խաղում է և ոչ էլ խաղում է մեր բախտի հետ։
Հենոն այսօր հայ ազգի արժանավոր զավակն է, արժանապատիվ հայը, ով հեռու է քաղաքական խարդավանքներից։ Նա սիրում է իր Հայրենիքն այնքան, որին աներկբա կարելի է Հայրենիք վստահել։
Հեռու չէ այն օրը, երբ Հայրենիքը կլինի իրական Հայրենասերինը, Նվիրյալ Մարդուն...»։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
95027.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
34427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
97727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
110426.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
42125.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
50724.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
52924.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
52824.10.2026, 10:24