Զելենսկու գրասենյակը հերքել է #LeMonde-ի՝ Դոնբասում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին հրապարակումը

Ուկրաինայի նախագահի գրասենյակը հերքել է ֆրանսիական «Le Monde»-ի հրապարակումն այն մասին, թե Կիևը պատրաստ է համաձայնել Դոնբասում այսպես կոչված «բուֆերային գոտու» ստեղծմանը։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինի հայտարարությանը։
Լիտվինը պարզաբանել է, որ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ֆրանսիական թերթին ասել է ոչ թե Ուկրաինայի համաձայնության մասին, այլ այն, որ տեսականորեն կարող են քննարկվել անվտանգության տարբեր մոդելներ, սակայն ամեն ինչ կախված է դետալներից, վերահսկողության մեխանիզմներից և իրավական երաշխիքներից։
«Ուկրաինան համաձայնվել է թե ոչ՝ դա կարող է որոշվել միայն քաղաքական ամենաբարձր մակարդակով կամ Ուկրաինայի ժողովրդի կողմից։ Երեկ նախագահն այս մասին ասել է լրագրողներին»,- հավելել է Լիտվինը։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
12000:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
155Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
251Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
248Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
135Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
238Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
227Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
209Երեկ, 14:25