Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«էս մարդը պարզաբանե՞ց, թե՞ թնջուկն ավելի խճճեց»․ Անի Կիրակոսյան

«էս մարդը պարզաբանե՞ց, թե՞ թնջուկն ավելի խճճեց»․ Անի Կիրակոսյան
161
Այսօր, 20:24

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Կիրակոսյանն իր էջում գրել է․ «Ազգությամբ եզդի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Ֆրանսիայի Կոլմար քաղաքից շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»,- պարզաբանում է Սուրբ Գր. Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն Նարեկ Զեյնալյանը...
Հարց. Հիմա էս մարդը պարզաբանե՞ց, թե թնջուկն ավելի խճճեց...
Ստացվում է, որ Ֆրանսիայից քաղաքացուն մեքենայով մինչև Հայաստան են հասցրել... Եվ նաև ստացվում է, որ Ֆրանսիայում շտապ օգնության մեքենաները թուրքական դրոշով և համարանիշներով են...
Թե բա՝ պարզաբանում է... Խելքի աշեցեք...»։

Աղբյուրը`   Անի Կիրակոսյան