Թրամփը դատի է տվել #BBC-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել Բրիտանական հեռարձակման կորպորացիայի (BBC) դեմ՝ «Panorama» հաղորդման ժամանակ իր ելույթն աղավաղելու համար:
«Հայցվոր՝ նախագահ Դոնալդ Թրամփը, պահանջում է դատավճիռ պատասխանողների դեմ… ոչ պակաս, քան 5,000,000,000 դոլար վնասի փոխհատուցման համար»,- նշվում է Թրամփի հայցադիմումում։
Թրամփը նաև BBC-ից լրացուցիչ հինգ միլիարդ դոլար է պահանջում՝ Ֆլորիդա նահանգի «Անարդար առևտրային գործունեության մասին» օրենքի ենթադրյալ խախտման պատճառով:
Թրամփը ավելի վաղ հայտնել էր, որ ստիպված է դատի տալ BBC-ին իր ելույթը խեղաթյուրելու համար, և որ իր հայցը կկազմի մեկից հինգ միլիարդ դոլար։ BBC-ն Թրամփից ներողություն էր խնդրել, բայց հրաժարվել էր վճարել նրա պահանջած փոխհատուցումը։
BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և գործադիր տնօրեն Դեբորա Թըրնեսը նոյեմբերի 9-ին հայտարարեցին իրենց հրաժարականի մասին։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
11100:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
149Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
240Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
237Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
132Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
230Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
218Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
203Երեկ, 14:25