Ի՞նչ է ենթադրում ԵՄ-ԱՄՆ անվտանգության երաշխիքների նախագիծը. #NYT

Կիևի համար ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքները նախատեսում են ավելի հզոր ուկրաինական բանակ, Ուկրաինայի տարածքում եվրոպական ուժերի տեղակայում և իրավիճակի մոնիթորինգ ամերիկյան հետախուզության կողմից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նշվում է, որ Բեռլինում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ամերիկացի և եվրոպացի դիվանագետները հիմնականում համաձայնեցրել են անվտանգության երաշխիքները ուրվագծող երկու փաստաթուղթ։
Ըստ աղբյուրների՝ առաջին փաստաթղթում ներկայացված են Ուկրաինայի անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքները և նկարագրված են պարտավորություններ, որոնք նման են ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի երաշխիքներին։
«Համաձայնագրի երկրորդ մասը, որը ամերիկացի պաշտոնյաները բնութագրել են որպես «զինվորականների օպերատիվ փոխգործակցության փաստաթուղթ», ավելի մանրամասն դրույթներ է պարունակում։ Դրանում բացատրվում է, թե ինչպես են ամերիկյան և եվրոպական ուժերը փոխգործակցելու ուկրաինական բանակի հետ», — գրում է NYT-ն։
Թերթի տվյալներով՝ հիմնական նպատակը Ուկրաինայի զինված ուժերի թիվը մինչև 800,000 զորքի հասցնելն է։ Ավելին, անանուն եվրոպացի դիվանագետը նշել է, որ փաստաթուղթը պարունակում է «շատ կոնկրետ» տեղեկատվություն Ուկրաինային անհրաժեշտ սպառազինության մասին։
Թերթը նշում է, որ փաստաթղթում նաև ուրվագծվում են Եվրոպայի գլխավորությամբ ուժերի ձևավորման մանրամասները, որոնք կօգնեն Ուկրաինային՝ գործելով երկրի ներսում՝ օդային և ծովային անվտանգությունն ապահովելու համար։
Այնուամենայնիվ, թերթի աղբյուրները հրաժարվել են նշել, թե որ երկրներն են իրենց զորքերը տեղակայելու Ուկրաինայում։
Երկրորդ փաստաթղթում նաև նշվում է, որ «Միացյալ Նահանգները կօգտագործի իր լայնածավալ հետախուզական համակարգերը՝ հրադադարի մոնիթորինգին օգնելու և Ռուսաստանի գործողություններին հետևելու համար», - հաղորդում է NYT-ը։
Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները հայտարարել են, որ անվտանգության երաշխիքները իրավականորեն պարտադիր կլինեն՝ ենթակա յուրաքանչյուր երկրի ընթացակարգերին։

Չինաստանը և ԱՄԷ-ն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն
323:12
«Տիգրանաշենը կհանձնվի խաշ ուտելու ընթացքո՞ւմ»․ Կարեն Հեքիմյան
3722:42
«Իշխանությունն ազատվում են «քաղաքացիական հասարության» կադրերից․ ո՞րն է պատճառը»․ Ստեփան Դանիելյան
3822:36
ՀՀ-ի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացման հարցը
4422:18
Հայաստանը և Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
4922:06
«Հետագայում կներկայացնի, որ Տիգրանաշենը «հերոսաբար» փոխանակել է Արծվաշենի հետ»․ Ռուբեն Մխիթարյան
5521:54
«Լրագրողի թիրախավորումը լուրջ սպառնալիք է խոսքի ազատության և մեդիայի անկախության սկզբունքների համար»․ Էրիկ Ալեքսանյան
5421:36
«Պատմության մեջ երբեք ԱԺ-ի ձևավորման այսպիսի երկար նստաշրջանչի եղել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5621:18