Ռուսաստանն ու Իրանը ստորագրել են 2026-2028 թթ.-ի դիվանագիտական գերատեսչությունների խորհրդակցությունների ծրագիրը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ստորագրել են 2026-2028 թվականների դիվանագիտական գերատեսչությունների խորհրդակցությունների ծրագիրը։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում կայացած բանակցություններից հետո։
Ծրագիրը նախատեսում է երկու երկրների արտաքին քաղաքականության ջանքերի կանոնավոր փոխգործակցություն և համակարգում երեք տարվա ընթացքում։
Լավրովը հայտնել է, որ իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունները, Իրանի միջուկային խնդիրը և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Արաղչին հավելել է, որ այս հարցերից բացի, բանակցություններում քննարկվել է նաև Ուկրաինայի հակամարտությունը։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
11100:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
149Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
240Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
237Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
132Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
230Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
218Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
203Երեկ, 14:25