Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով

Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
136
Այսօր, 19:24

Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղուկասյանի խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու համար ԱԺ «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորներ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը երաշխավորություն են ներկայացրել։ Երաշխավորներին միացել է նաև դերասան Լևոն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով, իսկ հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։