«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի

Ուկրաինայի պատվիրակությունը արդեն ուղևորվել է ԱՄՆ՝ խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունների համար։ Ինչպես հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն, այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է լրագրողների հարցին պատասխանելիս։
«Որոշ հարցեր կան Դոնբասի վերաբերյալ, մեր դիրքորոշման վերաբերյալ։ Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ դրա մասին։ Մենք բոլորս գիտենք Ռուսաստանի դիրքորոշումը։ Նրանք ցանկանում են ամբողջական վերահսկողություն ունենալ Դոնբասի վրա, իսկ այժմ ուզում են, որ մենք դուրս գանք Դոնբասից։ Դա նրանց դիրքորոշումն է, և այն բաց է», — ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ չէ համապատասխան քայլերի, ուստի ԱՄՆ-ն փորձում է փոխզիջում գտնել։
«Թիմերը կհանդիպեն՝ քննարկելու ծրագիրը՝ 20 կետերը, անվտանգության երաշխիքները, վերականգնման համաձայնագիրը՝ բոլոր փաստաթղթերը, բոլոր հնարավոր քայլերը։ Մեր թիմը կլինի Միացյալ Նահանգներում։ Նրանք արդեն ճանապարհին են։ Ամերիկացիները սպասում են նրանց։ Ես չգիտեմ, թե էլ ով կարող է ներկա լինել։ Գուցե եվրոպացիները կլինեն այնտեղ», - ասել է նա։

«Իշխանությունն ազատվում են «քաղաքացիական հասարության» կադրերից․ ո՞րն է պատճառը»․ Ստեփան Դանիելյան
122:36
ՀՀ-ի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացման հարցը
2722:18
Հայաստանը և Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
3622:06
«Հետագայում կներկայացնի, որ Տիգրանաշենը «հերոսաբար» փոխանակել է Արծվաշենի հետ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:54
«Լրագրողի թիրախավորումը լուրջ սպառնալիք է խոսքի ազատության և մեդիայի անկախության սկզբունքների համար»․ Էրիկ Ալեքսանյան
4521:36
«Պատմության մեջ երբեք ԱԺ-ի ձևավորման այսպիսի երկար նստաշրջանչի եղել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4721:18
«Կարող ա՝ սենց թեքվում է Կասպից ծովը, մի քիչ Ադրբեջանի տարածքից պակասում է, Ղազախստանինը՝ ավելանում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6321:06
«Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանն ինչ հարց տվեց Ալիևին․ «Խնդրում եմ՝ ինձ ցույց տուր այն քարտեզը, որը համարում ես ՀՀ»»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7820:42