«Մենք որոշակի շփումներ ենք նախապատրաստում ամերիկացի գործընկերների հետ». Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը սկսել է պատրաստվել ամերիկացի գործընկերների հետ շփումներին։ Դա նրա մեկնաբանությունն էր Politico-ի՝ այս շաբաթավերջին Մայամիում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև կայանալիք հանդիպման մասին հաղորդագրության վերաբերյալ։
«Մենք իսկապես որոշակի շփումներ ենք նախապատրաստում մեր ամերիկացի գործընկերների հետ՝ նրանց կողմից եվրոպացիների և Ուկրաինայի հետ կատարված աշխատանքի արդյունքների մասին տեղեկատվություն ստանալու համար», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Politico-ի աղբյուրները հայտնել են, որ դեկտեմբերի 20-21-ին կայանալիք խորհրդակցություններին կմասնակցեն ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
10300:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
143Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
234Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
231Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
131Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
227Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
214Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
201Երեկ, 14:25