Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Ձերբակալվել է Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը

Ձերբակալվել է Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը
161
Այսօր, 19:48

Մալաթիայի ոսկու շուկայում իրականացված քննչական գործողությունների արդյունքներով ձերբակալվել է 1 անձ։

ՀՀ քննչական կոմիտեից լրատվականներին հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։

Ձերբակալված անձը Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան դիմակավորված հատուկ ջոկատայինները ներխուժել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ «Լեդի Հակոբին» պատկանող Մալաթիայի ոսկու շուկա: