«Փաշինյանը կործանում է ժողովրդավարությունը և թիրախավորում եկեղեցին». Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ելույթ է ունեցել GB News-ի եթերում՝ Քամիլա Թոմինիի հաղորդման ժամանակ և անդրադարձել ՀՀ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումներին: «ԱՄՆ-ն, ինչպես և ԵՄ-ն, միջոցներ են ներդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ով իր ուղին սկսել է որպես պոպուլիստ, իսկ հետո վերածվել ավտոկրատի, որը զավթել է իշխանությունը՝ կործանելով ժողովրդավարությունը և թիրախավորելով Հայ Առաքելական սուրբ եկեղեցին: Ես պատիվ ունեմ ներկայացնելու Սամվել Կարապետյանին՝ մարդու, բարերարի, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին, որն արդեն վեց ամիս է՝ գտնվում է ճաղերի հետևում իր հավատքի պատճառով: Ձերբակալելով իմ պաշտպանյալին՝ իշխանությունները դուրս եկան երկրի բարձրագույն հոգևորականության դեմ: Չորս արքեպիսկոպոս գտնվում է բանտում: Կառավարությունը պահանջել է Կաթողիկոսի՝ ժողովրդի հոգևոր առաջնորդի հրաժարականը:
Ես եղել եմ Հայաստանում, որը քրիստոնեության բնօրրանն է: Հայ Առաքելական եկեղեցին հնագույն քրիստոնեական եկեղեցի է։ Լինելով այնտեղ և հասկանալով եկեղեցու պատմությունը՝ հնարավոր չէ չզգալ նրա ուժը, նույնիսկ եթե հավատացյալ չես: Սերունդներ շարունակ եկեղեցին եղել է միասնության վայր, կենտրոնական դեր է խաղացել հայոց լեզվի զարգացման գործում: Իսկ այսօր այն ենթարկվում է դաժան հարձակումների»,- նշել է Ամստերդամը:

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
9700:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
8700:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
120Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
279Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
207Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
119Երեկ, 18:54
«Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը»․ Արտակ Զաքարյան
119Երեկ, 17:18
«Երբ փաստարկ չունես, մնում են պիտակները»․ Արմեն Խաչատրյան
126Երեկ, 17:12