«Ուկրաինան և ԱՄՆ-ն պատրաստել են փաստաթղթերի նախագծեր»․ Զելենսկի

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը ներկայացրել են ԱՄՆ-ում կայացած հանդիպումների արդյունքները։ Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, Զելենսկին այս մասին գրել է Telegram-ի իր էջում։ Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցություններն արդյունավետ է գնահատել։ «Մենք արդյունավետորեն աշխատել ենք նախագահ Թրամփի ներկայացուցիչների հետ, և այժմ ունենք մի քանի փաստաթղթերի նախագծեր։ Մասնավորապես, կան փաստաթղթեր Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, վերականգնման և այս պատերազմը դադարեցնելու հիմնական շրջանակի վերաբերյալ»,- գրել է Զելենսկին։
Նշվում է, որ փաստաթղթերում ամրագրված են դրույթներ, որոնք պետք է ապահովեն ռազմական գործողությունների իրական դադարեցումը և կանխեն Ռուսաստանի կրկնակի ներխուժումը։
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին և 21-ին ամերիկյան կողմը Ֆլորիդայում առանձին բանակցություններ է վարել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
9300:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
139Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
223Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
220Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
128Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
217Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
205Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
196Երեկ, 14:25