Հնդկաստանում արջը ներխուժել է դպրոց և աշակերտներից մեկին քարշ տվել անտառ

Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում արջը դասի ժամանակ ներխուժել է դպրոց, կոտրել դասարանի դուռը, հարձակվել աշակերտներից մեկի վրա և փորձել նրան քարշ տալ անտառ։ Ուսուցիչներն ու մյուս աշակերտները շտապել են օգնել երեխային, արջը զոհին լքել է դպրոցի մոտ գտնվող թփերի մեջ։ Ըստ The Star-ի, սա այս դպրոցում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ նմանատիպ միջադեպն է։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի առավոտյան Հարիշանկար դպրոցում։
Տղան ողջ է մնացել, բայց արջի ճանկերից և ատամներից ստացել է բազմաթիվ լուրջ վնասվածքներ։ Դպրոցի աշխատակիցները հայտնել են, որ խուճապ է սկսվել, հենց որ արջը նկատվել է կրթօջախի տարածքում։ Դասասենյակի դռները անմիջապես փակվել են։
Ուսուցիչները կոչ են արել դպրոցի վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել երեխաներին պաշտպանելու համար։ Նրանց խոսքով՝ աշակերտները շոկի մեջ են։ Ընդամենը երկու օր առաջ արջը հարձակվել է դպրոցից տուն վերադարձող մեկ այլ երեխայի վրա։
Չամոլի շրջանի իշխանությունները հրահանգել են ուղեկցել դպրոց գնացող և դպրոցից վերադարձող բոլոր երեխաներին։

Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
286Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
181Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
172Երեկ, 18:36
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
456Երեկ, 14:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
188Երեկ, 09:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
47209.11.2026, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
47809.11.2026, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
73609.11.2026, 11:19