Նոր մանրամասներ` Լիբիայի բանակի ԳՇ պետի ինքնաթիռի աղետից

Անկարայում կործանված լիբիական ինքնաթիռում Ֆրանսիայի երեք քաղաքացիներ են եղել, հայտնել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատունը։
Falcon 50 մասնավոր ինքնաթիռի անձնակազմը բաղկացած էր երեք անձից, բոլորը՝ ֆրանսիացիներ։ Դիվանագիտական առաքելությունը հայտարարել է, որ կապի մեջ է թուրքական իշխանությունների հետ՝ զոհերի ինքնությունը հաստատելու համար։
Ավիաաղետը տեղի է ունեցել երեքշաբթի՝ դեկտեմբերի 24-ին, Անկարայի մոտակայքում։ Ինքնաթիռում է եղել Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադը։
Թուրքիայի մայրաքաղաքի աղբյուրների համաձայն՝ Էսենբողա օդանավակայանից թռիչքից կարճ ժամանակ անց անձնակազմը էլեկտրահամակարգի խափանման տագնապ է տվել և թույլտվություն է խնդրել վերադառնալու մեկնման օդանավակայան։ Թուրքիան ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արտակարգ վայրէջքի համար, սակայն ինքնաթիռը շուտով անհետացել է ռադարներից։
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի խոսքով՝ Անկարայից ժամը 20:17-ին մեկնած մասնավոր ինքնաթիռը ժամը 20:31-ին հայտնել է էլեկտրական խնդիրների մասին և խնդրել է վերադարձի չվերթ։ Ժամը 20:32-ին Թուրքիան օդաչուին տրամադրել է Էսենբողա օդանավակայանի վերադարձի հեռավորության տվյալները, որը անմիջապես փակվել է մյուս բոլոր չվերթների համար։ Սակայն, ժամը 20:38-ին ինքնաթիռն անհետացել է ռադարներից, իսկ դրա բեկորները հայտնաբերվել են ժամը 22:00-ին։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
10800:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
123Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
291Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
185Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
312Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
138Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
117Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
126Երեկ, 14:54