«Հենց հիմա Ռուսաստանից շատ վտանգավոր հայտարարություններ են հնչում». Զելենսկի

Հենց հիմա Ռուսաստանից շատ վտանգավոր հայտարարություններ են հնչում, որոնք հստակորեն ուղղված են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ համատեղ աշխատանքի բոլոր նվաճումները խաթարելուն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսները հորինել են ինչ-որ ակնհայտորեն կեղծ պատմություն Ռուսաստանի նախագահի ինչ-որ նստավայրի վրա ենթադրյալ հարձակման մասին, որպեսզի նրանք պատրվակ ունենան շարունակելու հարձակումները Ուկրաինայի, մասնավորապես՝ Կիևի վրա, և հրաժարվելու պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց։
Սա ռուսների կողմից բնորոշ խաբուսիկ մարտավարություն է։ Նրանք արդեն հարձակվել են Կիևի, մասնավորապես՝ Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքի վրա։ Ուկրաինան չի ձեռնարկում քայլեր, որոնք կարող են թուլացնել դիվանագիտությունը։ Ռուսաստանը միշտ անում է դա։ Սա մեզ տարբերող բազմաթիվ առանձնահատկություններից մեկն է։ Կարևոր է, որ աշխարհը հիմա չլռի, և որ ռուսները չխափանեն խաղաղության ուղղությամբ շարժումը»,- ասել է Զելենսկին։
Այս ֆոնին Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Ուկրաինային «ամեն դեպքում» «մեծ հարված» կհասցվի. «Կարծում եմ՝ այս հարցը լուծվել է բարձր, ամենաբարձր մակարդակով։ Հակադարձ հարվածը կլինի շատ, շատ լուրջ»։

«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
3201:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
6800:36
«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան
6800:18
«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան
73Երեկ, 23:54
«Չգիտենք՝ ում ոտքերի տակ էր նա ընկնում, բայց հենց Ռուսաստանն էր, որ վերջ դրեց արյունահեղությանը»․ Զախարովա (տեսանյութ)
155Երեկ, 23:36
«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
83Երեկ, 22:54
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
106Երեկ, 22:18
«Անհրաժեշտ է հնարավորինս շատ հանրային կոնսոլիդացիայի ապահովում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
85Երեկ, 22:06