Անհայտ անձինք Գերմանիայում բանկի պահոցից գողացել են մոտ 30 միլիոն եվրոյի թանկարժեք իրար

Գերմանիայի արևմտյան Գելզենկիրխեն քաղաքում անհայտ անձինք ներխուժել են Sparkasse Bank-ի պահոց և գողացել մոտ 30 միլիոն եվրոյի արժեքավոր իրեր, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կողոպուտը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը։ Հանցագործները շենք են մտել մոտակա ավտոկայանատեղիով։ Հորատման սարքավորումների միջոցով նրանք անցք են բացել պահոցի պատին և մուտք գործել։
Ներսում գողերը ներխուժել են մոտ 3200 պահատուփ, գողացել դրանց պարունակությունը և փախել դեպքի վայրից։ Բանկի աշխատակիցները միջադեպի մասին իմացել են միայն առավոտյան։
Գործակալության տվյալներով՝ ավելի քան 2500 ավանդատու է տուժել։ Երկրորդ օրն է, ինչ բանկի հաճախորդները հավաքվում են մասնաճյուղի դիմաց՝ սպասելով իրենց փողի և արժեքավոր իրերի ճակատագրի մասին տեղեկատվությանը։ Երեքշաբթի օրը շենքի մոտ հավաքվել է մոտ 200 մարդ։ Այցելուներից մի քանիսը փորձել են մտնել բանկ, ինչը ստիպել է անվտանգության աշխատակիցներին զանգահարել ոստիկանություն։
Ինչպես նշում է DPA-ն, կողոպուտը կարող է լինել Գերմանիայի քրեական պատմության մեջ ամենախոշորներից մեկը։ Հետաքննությունը շարունակվում է, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար։

Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
151Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
226Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
107Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
206Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
130Երեկ, 11:48
ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկն աշխատանքի ժամանակ հոսանքահարվել է և մահացել
20716.10.2026, 23:00
Մոսկվան սնուցող նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքն ԱԹՍ-ի հարձակումից հետո
35616.10.2026, 22:12
«Էրեբունի» հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
20916.10.2026, 19:36