Բուրկինա Ֆասոն և Մալին արգելել են ԱՄՆ քաղաքացիների մուտքն իրենց տարածք

Բուրկինա Ֆասոյի և Մալիի իշխանությունները արգելել են ԱՄՆ քաղաքացիների մուտքն իրենց տարածք՝ ի պատասխան Վաշինգթոնի կողմից իրենց քաղաքացիներին վիզա տրամադրելը մերժելու որոշման։ Այս մասին հայտարարել են Բուրկինա Ֆասոյի և Մալիի արտաքին գործերի նախարարությունները։
«Մեր որոշումը նպատակ ունի պահպանել պետությունների միջև ինքնիշխան հավասարությունը և վերահաստատել փոխադարձ հարգանքը որպես դիվանագիտական հարաբերությունների հիմք», - Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի նախարար Ժան-Մարի Կարամոկո Տրաորեի խոսքերը մեջբերել է Lefaso լրատվականը:
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է ORTV-ն՝ Մալիի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը միակողմանիորեն՝ առանց աֆրիկյան երկրի հետ որևէ խորհրդակցության, վիզային սահմանափակումներ է սահմանել Մալիի քաղաքացիների համար։ Սակայն Բամակոն կտրականապես մերժել է Վաշինգթոնի պնդումները, որ որոշումը պայմանավորված է հասարակական անվտանգության վերաբերյալ մտահոգություններով՝ նշելով, որ իրական դրդապատճառները կարող են քաղաքական լինել։
Նշենք, որ դեկտեմբերի 16-ին ԱՄՆ-ն հայտարարել է մուտքի սահմանափակումների խստացման մասին, որը տարածվում է նաև Բուրկինա Ֆասոյի և Մալիի վրա: Միջոցառումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։

«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան
3123:54
«Չգիտենք՝ ում ոտքերի տակ էր նա ընկնում, բայց հենց Ռուսաստանն էր, որ վերջ դրեց արյունահեղությանը»․ Զախարովա (տեսանյութ)
102Երեկ, 23:36
«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
75Երեկ, 22:54
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
98Երեկ, 22:18
«Անհրաժեշտ է հնարավորինս շատ հանրային կոնսոլիդացիայի ապահովում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
80Երեկ, 22:06
«Այսպես խաղաղության չես հասնի, կհասնես Հայաստանի էֆթանազիայի». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
84Երեկ, 21:54
«Եթե Փաշինյանն իրագործի այդ ծրագիրը, քայքայելու է ՀՀ իրավաքաղաքական հիմքերը»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
82Երեկ, 21:48
«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
76Երեկ, 21:24