«Վենեսուելան պետք է մնա անկախ երկիր». Հռոմի պապ

Հռոմի պապ Լևոն XIV-ը մտահոգված է Վենեսուելայում երեկ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներից հետո տեղի ունեցած իրադարձություններով, հաղորդում է Vatican News-ը:
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ժողովրդին ուղղված իր ելույթում պապը հայտարարել է, որ Վենեսուելան պետք է մնա անկախ պետություն։
Նա կոչ է արել հարգել երկրի քաղաքացիների իրավունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենախոցելի խմբերի պաշտպանությանը։
«Վենեսուելայի սիրելի ժողովրդի բարօրությունը պետք է գերակա լինի ցանկացած այլ նկատառումից։ Այն պետք է օգնի մեզ հաղթահարել բռնությունը, կանգնել արդարության և խաղաղության ուղու վրա, պաշտպանել երկրի ինքնիշխանությունը և երաշխավորել սահմանադրությամբ ամրագրված օրենքի գերակայությունը», - ասել է կաթոլիկ եկեղեցու ղեկավարը։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Միացյալ Նահանգները լայնածավալ հարձակում սկսեց Վենեսուելայի վրա, իսկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, գերի վերցվեցին և դուրս բերվեցին երկրից։

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
123Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
193Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
189Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
120Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
197Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
184Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
180Երեկ, 14:25
«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
203Երեկ, 11:13