Յուրային ՔՊ-ականներին պարգևատրելը դարձել է «ռազբորկաների» թեմա․ «Հրապարակ»
![]() 226 Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ., 09:12 «Հրապարակ» թերթը գրում է․ «Տարեմուտին պարգևավճարի անվան տակ պետական գերատեսչությունների յուրային աշխատողներին բաժանված ընտրակաշառքի թեման ներգերատեսչական գզվռտոցի առիթ է դարձել։ Տարբեր նախարարություններից տեղեկություններ ենք ստանում, որ անհավասար վերաբերմունքը և միլիոններով միայն յուրային ՔՊ-ականներին պարգևատրելը դարձել է «ռազբորկաների» թեմա, կաթվածահար արել աշխատանքային պրոցեսը։ Անգամ փորձագետների շրջանում բարձր պարգևավճարներ են ստացել միայն ՔՊ-ականները, մյուսները՝ չնչին գումարներ կամ ոչինչ։ Ի դեպ, անգամ օրենսդիրներն են վրդովված գործադիրում բաժանված պարգևավճարների չափից, համարում են, որ դա անարգանք է, երբ պառլամենտական համակարգ ունեցող երկրում պատգամավորներին 3 մլն դրամ են տալիս, իսկ փոխնախարարներին՝ 4.5-5 մլն։ Ի դեպ, դեռևս 2025 թվականի ապրիլին Փաշինյանը կառավարության նիստում հետևյալ եզրահանգմանն էր եկել, որ կառավարությունն իր գլխավորությամբ վատ է աշխատում, և յոթ տարի նույն դասարանում են մնացել, իսկ պարգևավճարները սովորաբար տալիս են լավ աշխատանքի համար: Երեկ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրինք՝ ինչպե՞ս ստացվեց, որ վատ էիք աշխատում, նույն դասարանում էիք մնացել, բայց 6-7 մլն դրամ պարգևավճար եք ստացել։ Սակայն նա խուսափեց պատասխանից, ասաց, թե կոնտեքստից կտրում ենք Փաշինյանի խոսքերը, իրենք էլ պարգևավճար են ստացել լավ աշխատանքի համար․ «Մենք ինչ խոստացել ենք, արել ենք, դեռ մի բան էլ ավել ենք արել։ Օրինակ՝ հետվճարի ինստիտուտի մասին ոչ մեկը չէր խոսում, բայց այն արդեն հասանելի է, մենք խոստացել էինք, և հիմա գործում է արդեն համընդհանուր ապահովագրությունը»։ Նկատի ունի առողջության ապահովագրությունը, որը քաղաքացիներից լրացուցիչ հարկ քերելու միջոց է»: |

«ՀԱԵ-ի պաշտպանության հայտարարությունը շռնդալի ապտակ էր վարչախմբին, հատկապես՝ Փաշինյանին»․ Լիլիթ Գալստյան
3217:06
«Թե ասա դու սահմանադրության գեթ մի հոդվածի պահանջ թողե՞լ ես, որ չես խախտել»․ Հովհաննես Ավետիսյան
6716:48
«Իսկ Նիկոլը ընդունել ու պատիվ է տալիս ադրբեջանցի «քաղհասարակության ներկայացուցիչներին»»․ Վահագն Ավագյան
7516:30
«Ի՞նչ խաղաղություն սրանց հետ»․ Զարուհի Մուրադյան
10616:12
«Քաղաքականության մեջ հարաբերությունները կառուցվում են «ես քեզ՝ դու ինձ» սկզբունքով»․ Հակոբ Բադալյան
7416:06
«Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հետ»․ Ռուբիո
15915:48
«Փաշինյանի երազանքը սահմանին ադրբեջանական բազար բացելն է»․ Ոսկան Սարգսյան
10115:12
«Խաղաղություն չի լինում, երբ քո գերիներին ներկայացնում են որպես նացիստներ, իսկ դու շարունակում ես խաղալ «համագործակցային գործընկեր»»․ Մանե Թանդիլյան
10715:00
