«Ալիևը հրաժարվում է ներում շնորհել հայ գերիներին»․ #France24

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ փոխնախագահը խոսել է այս հարցի շուրջ և խնդրել է, որ գուցե ներում շնորհի նրանց՝ որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միջոց և արդյոք ինքը կանի դա, Ալիևը նշել է, որ փոխնախագահն այս հարցը նույնպես բարձրացրել է, և ինքը արտահայտել է Ադրբեջանի դիրքորոշումը: «Մենք հիմնականում քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումը, TRIPP-ը և Հայաստանի հետ խաղաղության հեռանկարները: Ինչ վերաբերում է այս մարդկանց, որոնց դուք հիշատակեցիք, նրանք անջատողական ռեժիմի առաջնորդներ են, որոնք անօրինական կերպով գործել են մեր տարածքում: Տարիներ շարունակ այդ մարդիկ եղել են ադրբեջանցիների և Ադրբեջանի դեմ բոլոր ռազմական հանցագործությունների կազմակերպիչները, և նրանք այժմ ենթարկվում են արդարադատության: Նրանց տրամադրվել են փաստաբաններ: Դատավարությունը բացարձակապես թափանցիկ է: Նրանց հանցագործությունները ապացուցվել են վկաների ցուցմունքներով, և չկա որևէ կասկած նրանց հանցավորության վերաբերյալ։ Այս մարդիկ լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարություններից հետո, և բոլոր այն նացիստ առաջնորդներից, որոնք դատապարտվել են մահվան, երկու ամսից ոմանք գային և ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել նրանց։ Բացարձակապես նույնն է։ Նույնիսկ ավելի վատ»,- ասել է Ալիևը։

«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
9603:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
10800:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
11400:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
116Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
120Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
94Երեկ, 22:54
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
168Երեկ, 22:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
91Երեկ, 21:54