Հեղուկ գազի դեֆիցիտ է ստեղծվում՝ ադրբեջանական «քաղաքական բենզինի» իրացումն ապահովելու համար. «Ժողովուրդ»
![]() 216 Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարորդները երեկ քնել արթնացել ու տեսել են, որ հեղուկ գազի գինն ավելացել է 30-40 դրամով։ Մինչ երեկո լցակայաններում հեղուկ գազի դեֆիցիտ է նկատվել։ Հեղուկ գազի թանկացման և դեֆիցիտի վերաբերյալ երեկ ճշտումներ ենք փորձել անել՝ հարցեր հնչեցնելով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։ Հետաքրքրվել էինք թանկացման պատճառը և շուկայի մրցակցային խնդիրները։ Թանկացման վերաբերյալ վերջինիս պատճառաբանումներից մեկը Լարսի փակ լինելու հանգամանքն էր։ Երեկ օրվա ավարտին հեղուկ գազի գինն աստիճանաբար բարձրանալով դարձել էր 250 դրամ։ Վարորդներն ահազանգում էին, որ եթե այսպես շարունակվի կստեղծվի դեֆիցիտ, որի շնորհիվ էլ ավելի հեշտ և արագ կիրացվի ադրբեջանական բենզինը։ Մասնագետները պնդում են, որ հնարավոր է արհեստական դեֆիցիտ է ստեղծվում, որ ադրբեջանական «քաղաքական բենզինը» իրացվի խաղաղության անվան տակ։ Հարկ է նշել, որ ՀՀ-ն հեղուկ գազ հիմնականում ներկրում է Ռուսաստանից, մասամբ նաև Իրանից և Իրաքից»։ |

«ՀԱԵ-ի պաշտպանության հայտարարությունը շռնդալի ապտակ էր վարչախմբին, հատկապես՝ Փաշինյանին»․ Լիլիթ Գալստյան
3217:06
«Թե ասա դու սահմանադրության գեթ մի հոդվածի պահանջ թողե՞լ ես, որ չես խախտել»․ Հովհաննես Ավետիսյան
6716:48
«Իսկ Նիկոլը ընդունել ու պատիվ է տալիս ադրբեջանցի «քաղհասարակության ներկայացուցիչներին»»․ Վահագն Ավագյան
7516:30
«Ի՞նչ խաղաղություն սրանց հետ»․ Զարուհի Մուրադյան
10616:12
«Քաղաքականության մեջ հարաբերությունները կառուցվում են «ես քեզ՝ դու ինձ» սկզբունքով»․ Հակոբ Բադալյան
7416:06
«Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հետ»․ Ռուբիո
15915:48
«Փաշինյանի երազանքը սահմանին ադրբեջանական բազար բացելն է»․ Ոսկան Սարգսյան
10115:12
«Խաղաղություն չի լինում, երբ քո գերիներին ներկայացնում են որպես նացիստներ, իսկ դու շարունակում ես խաղալ «համագործակցային գործընկեր»»․ Մանե Թանդիլյան
10715:00
