Իշխանական թիմում Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ ու թաղման չեն գնացել. «Հրապարակ»
![]() 228 Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ., 09:34 Նախօրեին Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստին, նախկին և ներկայիս իշխանական բարձրագույն ներկայացուցիչներից բացի, մասնակցելու էր գնացել նաև կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին Սարգսյան ընտանիքը դիմավորեց իսկական հավատացյալի պես, Արամ և Արմեն Սարգսյանները խոնարհվեցին և համբուրեցին Վեհափառի աջը։ Իշխանական թիմում Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ և նախօրեից չեն մարսում՝ ինչպե՞ս կարող էր իշխանության համախոհ Արամ Սարգսյանը խոնարհվել և համբուրել Վեհափառի ձեռքն այն օրերին, երբ իրենք վերջինիս հռչակել են Ռուսաստանի գործակալ, վերջին հայհոյանքներն են տալիս նրան, ավազանի անունով են կոչում ու ծանր մարտեր են մղում՝ նրան կարգալույծ անելու համար։ Իշխանական մեր զրուցակիցը խոստովանեց, որ չնայած տասնյակ հարյուրավոր իշխանականներ են մասնակցել հոգեհանգստին և մտադրություն են ունեցել թաղմանն էլ գնալ, բայց այդ տեսարանից հետո մտքափոխվել են՝ թաղմանը չեն գնացել:
|

«ՀԱԵ-ի պաշտպանության հայտարարությունը շռնդալի ապտակ էր վարչախմբին, հատկապես՝ Փաշինյանին»․ Լիլիթ Գալստյան
3217:06
«Թե ասա դու սահմանադրության գեթ մի հոդվածի պահանջ թողե՞լ ես, որ չես խախտել»․ Հովհաննես Ավետիսյան
6716:48
«Իսկ Նիկոլը ընդունել ու պատիվ է տալիս ադրբեջանցի «քաղհասարակության ներկայացուցիչներին»»․ Վահագն Ավագյան
7516:30
«Ի՞նչ խաղաղություն սրանց հետ»․ Զարուհի Մուրադյան
10616:12
«Քաղաքականության մեջ հարաբերությունները կառուցվում են «ես քեզ՝ դու ինձ» սկզբունքով»․ Հակոբ Բադալյան
7416:06
«Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հետ»․ Ռուբիո
15915:48
«Փաշինյանի երազանքը սահմանին ադրբեջանական բազար բացելն է»․ Ոսկան Սարգսյան
10115:12
«Խաղաղություն չի լինում, երբ քո գերիներին ներկայացնում են որպես նացիստներ, իսկ դու շարունակում ես խաղալ «համագործակցային գործընկեր»»․ Մանե Թանդիլյան
10715:00
