«Մենք միանշանակ գնալու ենք դրան՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելուն»․ Նիկոլ Փաշինյան
![]() 334 Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ., 12:00 «Կա ահռելի գործնական աշխատանք, մենք պետք է հնարավորինս արագ երեկվա հայտարարությունից բխող գործողությունները անենք»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ-ի ԱՄՆ-ի կառավարության անունից տարածված հայտարարությանը TRIPP նապագծի իրագործման վերաբերյալ։ «Նախ պետք է դրանք արդեն դե յուրե, համաձայնագրերի տեսքով ընդունվեն, համաձայնագրերի նախագծերի շուրջ արդեն անհրաժեշտ և նաև իրավական որոշումների վրա մենք կսկսենք աշխատել, մասնավորապես TRIPP անունով ընկերությունը պետք է ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում։ Նաև մենք պետք է երթուղիները որոշենք, ուղիները որոշենք՝ կառուցապատման իրավունքների, հողի օգտագործման, շինարարությունների, թույլտվությունների։ Ես կարծում եմ, որ մենք այսօրվանից պետք է պատրաստվենք, կապ չունի՝ տվյալ դիմումը արդեն մուտք է եղել տվյալ գերատեսչություն, թե չէ, դա հաստատ մուտք լինելու է։ Մենք այսօրվանից մեր պրոցեսները նայենք, որպեսզի ամեն ինչ պատշաճ ձևով և ժամկետներում իրականացնենք»,- նշեց Փաշինյանը։ «Մենք միանշանակ գնալու ենք դրան՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելուն։ Այստեղ էլ պետք է հակամարտության տրամաբանությունից դուրս գանք և գանք նորմալ, խաղաղության հարիր տրամաբանության․ դա ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում շատ արագ չի լինելու»,- ընդգծեց վարչապետը։ |

«Քաղաքականության մեջ հարաբերությունները կառուցվում են «ես քեզ՝ դու ինձ» սկզբունքով»․ Հակոբ Բադալյան
716:06
«Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հետ»․ Ռուբիո
7015:48
«Փաշինյանի երազանքը սահմանին ադրբեջանական բազար բացելն է»․ Ոսկան Սարգսյան
7215:12
«Խաղաղություն չի լինում, երբ քո գերիներին ներկայացնում են որպես նացիստներ, իսկ դու շարունակում ես խաղալ «համագործակցային գործընկեր»»․ Մանե Թանդիլյան
8215:00
«Մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագրի կնքման համար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
8514:42
«Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայրենիքի հանձնելը համարվում է հերոսություն»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10214:24
«Պատերազմն ավարտվել է, էլ երեխեքը չեն զոհվելու»․ Ալեն Սիմոնյան
11314:06
«Հասկանո՞ւմ եք՝ ինչից ենք պրծել․ շնորհավորե՛ք իրար»․ Ալեն Սիմոնյան
13814:00
