«Ադրբեջանում խոսույթ կա, որ դիզվառելիքը և բենզինն ուղարկվում են ՀՀ, որ այստեղ տանկերը լիցքավորեն»․ Նիկոլ Փաշինյան
![]() 227 Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ., 12:12 «Ես երեկ առիթ ունեցա ասելու, որ Հայաստանում ասում են, որ գումարներն ուղարկում ենք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ գումարներով ՀՀ-ի վրա հարձակվեն, նույն խոսույթն Ադրբեջանում կա, և տեղեկաքներում տեսնում եմ՝ մեկնաբանություններ կան, որ Ադրբեջանը դիզվառելիքը և բենզինն ուղարկում է Հայաստան, որ այստեղ տանկերը և զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա»,- այս մասին այսօր կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց մենք պետք է արձանագրենք, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դեպքում դա արդեն խոսույթ է, որն այսօրվա իրողությունների հետ չի համադրվում։ Մյուս կողմից՝ մարդկանց մեղադրելու էլ չի, որովհետև այն անիվը, որ 35-ից ավելի տարի պտտվել է, մի արգելակով հնարավոր չէ կանգնեցնել։ Պետք է տրամադրվենք, կենտրոնանանք աշխատանքի վրա, և խաղաղության գործնական օգուտներն ավելի շատ բան կարող են անել, քան ուղղակի բանավեճերը»,- նշեց Փաշինյանը։
|

«Քաղաքականության մեջ հարաբերությունները կառուցվում են «ես քեզ՝ դու ինձ» սկզբունքով»․ Հակոբ Բադալյան
716:06
«Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հետ»․ Ռուբիո
7015:48
«Փաշինյանի երազանքը սահմանին ադրբեջանական բազար բացելն է»․ Ոսկան Սարգսյան
7215:12
«Խաղաղություն չի լինում, երբ քո գերիներին ներկայացնում են որպես նացիստներ, իսկ դու շարունակում ես խաղալ «համագործակցային գործընկեր»»․ Մանե Թանդիլյան
8215:00
«Մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագրի կնքման համար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
8514:42
«Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայրենիքի հանձնելը համարվում է հերոսություն»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10214:24
«Պատերազմն ավարտվել է, էլ երեխեքը չեն զոհվելու»․ Ալեն Սիմոնյան
11314:06
«Հասկանո՞ւմ եք՝ ինչից ենք պրծել․ շնորհավորե՛ք իրար»․ Ալեն Սիմոնյան
13814:00
