«Ինքներդ ձեզ որքա՞ն պարգևավճար եք տվել Ամանորին»․ լրագրողը՝ Փաշինյանին
![]() 383 Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ., 12:54 «Ինքներդ ձեզ որքա՞ն պարգևավճար եք տվել Ամանորին»․ այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով այս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ներդրվել է կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգ, այսինքն՝ ներդրվել է նոր ինստիտուտ, այդ ինստիտուտի ներդրումն ունի մի քանի նպատակներ, որոնցից առաջինը կառավարության գործունեությունն ու նրա ծրագրի իրականացումն առավել արդյունավետ դարձնելն է։ Սա նաև 2018 թվականից մեր որդեգրած 0 կոռուպցիա և 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ քաղաքականության գործնական շարունակությունն է։ Մենք որդեգրել ենք անբասիր և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը, և այդ տեսլականն իրականացնելու և կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար այդ որոշումը համարում ենք անհրաժեշտ։ Հաջորդ հիմնավորումն այն է, որ մենք պետք է պետական համակարգում աշխատանքի մրցունակությունը շարունակաբար բարձրացնենք․․․ Այս համակարգը թույլ է տալու, որ պետական համակարգում աշխատողների նկատմամբ ցուցաբերվի անհատական վերաբերմունք․․․ , և արդյունավետ աշխատողներին կարողանան խրախուսել պատշաճ ձևով․․․ Ես ինքս ինձ չեմ պարգևատրել, պետական որոշման շրջանակներում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1,5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել, այդ համակարգով 1,5 միլիոն դրամի վարձատրություն եմ ստացել»։
|

«Քաղաքականության մեջ հարաբերությունները կառուցվում են «ես քեզ՝ դու ինձ» սկզբունքով»․ Հակոբ Բադալյան
716:06
«Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հետ»․ Ռուբիո
7015:48
«Փաշինյանի երազանքը սահմանին ադրբեջանական բազար բացելն է»․ Ոսկան Սարգսյան
7215:12
«Խաղաղություն չի լինում, երբ քո գերիներին ներկայացնում են որպես նացիստներ, իսկ դու շարունակում ես խաղալ «համագործակցային գործընկեր»»․ Մանե Թանդիլյան
8215:00
«Մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագրի կնքման համար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
8514:42
«Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայրենիքի հանձնելը համարվում է հերոսություն»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10214:24
«Պատերազմն ավարտվել է, էլ երեխեքը չեն զոհվելու»․ Ալեն Սիմոնյան
11314:06
«Հասկանո՞ւմ եք՝ ինչից ենք պրծել․ շնորհավորե՛ք իրար»․ Ալեն Սիմոնյան
13814:00
