Turkish Airlines-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բարսելոնայում ՝ պայթյունի սպառնալիքի պատճառով

6036
Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ., 17:02
Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Ստամբուլից Բարսելոնա չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Էլ Պրատ օդանավակայանում, հինգշաբթի հայտնել է Catalunya Radio-ն:
Ռադիոկայանի տվյալներով ՝ ինքնաթիռն ուղորդվել է օդանավակայանի մեկուսացված գոտի:
Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 148 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ։
Վայրէջքից հետո ուղևորներին դուրս են բերել ինքնաթիռից, և անվտանգության աշխատակիցները սկսել են ստուգել ինքնաթիռը և ուղևորներին։ Ինքնաթիռը զննելուց հետո անվտանգության ուժերը բացառել են պայթուցիկ նյութերի առկայությունը։
«El Nacional»-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռը Միջերկրական ծովի վրայով թռչելու ժամանակ ուղեկցվել է իսպանական և ֆրանսիական ռազմական ինքնաթիռների կողմից։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
275Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
290Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
473Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
334Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
417Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
173Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32208.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
30208.11.2026, 20:00