«Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարվում էր Ադրբեջանի երկաթուղիների կողմից»․ Մամեդյարով

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Vesti.az-ին տված հացազրույցում նշել է, որ TRIPP-ի իրականացման փաստաթուղթն առաջին հերթին ծառայում է որպես իրավական հիմք տեխնիկատնտեսական ուսումնասիրության և նախագծահետազոտական աշխատանքների մեկնարկի համար։
«Դրա ստորագրումը միայն առաջին քայլն է, որին պետք է հաջորդեն մանրամասն բանակցություններ։ Ադրբեջանը պարտավոր է լիիրավ մասնակցություն ունենալ երկու ուղղություններով՝ Հայաստանի կառավարության հետ և ամերիկյան կողմի հետ՝ ինչպես օպերատոր ընկերության, այնպես էլ ԱՄՆ կառավարության հետ։ Քննարկման հիմնական թեման պետք է լինի երկաթուղային հատվածի շահագործման կոնկրետ իրավական և տեխնիկական ռեժիմը»,- ասել է նա։
Մամեդյարովի խոսքով՝ կա հիմնարար իրավական խնդիր, որի արմատները գալիս են խորհրդային անցյալից. երկաթուղու Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարվում էր «Ադրբեջանի երկաթուղիների» կողմից, այլ ոչ թե համահանրապետական ցանցի։ Սա հիմք է ստեղծում Ադրբեջանի կողմից այս ենթակառուցվածքի համար հատուկ կարգավիճակի հնարավոր պահանջների համար։
«Հաշվի առնելով, որ 1938 թվականին Հայաստանն իր երկաթուղիների վերահսկողությունը փոխանցել է Ռուսաստանին, անհրաժեշտ է իրավական պարզաբանում. արդյո՞ք այս փոխանցումը տարածվել է այն հատվածի վրա, որը փաստացի գտնվում էր Ադրբեջանի իրավասության ներքո: Հետևաբար, կառավարությունը և «Ադրբեջանական երկաթուղիները» պետք է խորհրդակցեն իրենց ռուս գործընկերների հետ՝ այս ակտիվի իրավական կարգավիճակը պարզաբանելու համար»,- նշել է Մամեդյարովը:

«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
821:42
«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6221:06
«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7220:54
«Կարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած՝ խաղաղության օրոք»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8820:36
«Ադրբեջանը Հայաստանից Սահմանադրության փոփոխություն պահանջել չի կարող»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7820:24
Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը
8420:00
«Իմ ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծեմ, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8319:54
Քննարկվել են ՀՀ-ի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները
7719:42