«ԱՄՆ-ն Գրենլանդիայի պատճառով եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր չի սահմանի»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ արդյունավետ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ և, որ նրանք կարողացել են ձևավորել Գրենլանդիայի և ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակը։
«Այս լուծումը, եթե իրականացվի, հիանալի կլինի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար։ Այս փոխըմբռնման հիման վրա ես չեմ կիրառի այն մաքսատուրքերը, որոնք նախատեսված էին ուժի մեջ մտնել փետրվարի 1-ից», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Ավելի վաղ Թրամփը խոստացել էր փետրվարի 1-ից 10 % մաքսատուրքեր սահմանել Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող բոլոր ապրանքների վրա, որոնք հունիսի 1-ից կբարձրանան մինչև 25%։ Սպառնալիքը պատասխան էր այդ երկրների կողմից Գրենլանդիա փոքր ռազմական զորքեր ուղարկելու որոշումներին, որոնք հաջորդել էին Թրամփի կողմից կղզու՝ Միացյալ Նահանգների կողմից անխուսափելի բռնակցման մասին բազմիցս արված հայտարարություններին։

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
10717:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
17117:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
10816:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17715:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
16815:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
16914:25
«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
19111:13