Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ օրը հայտնի է

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին։
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը այս մասին հայտնել է սոցիալական ցանցերում՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի։
Ավելին, եռակողմ բանակցություններից բացի, ԱՄԷ-ում անցկացվել են նաև ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև ուղիղ երկկողմ բանակցություններ, հաղորդում է Axios-ը։
Հրապարակման համաձայն, ամերիկացի միջնորդները համատեղ հանդիպում են անցկացրել ռուս և ուկրաինացի բանակցողների հետ, իսկ ռուսների և ուկրաինացիների միջև ուղիղ հանդիպումները նույնպես անցկացվել են առանց ամերիկյան կողմի ներկայության։
Բանակցող խմբերը հանդիպել են նաև ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ, և կառավարության ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագրի առանձին տարրերի շուրջ բանակցությունները կառուցողական և դրական են եղել։
Նա հավելել է, որ քննարկվել են նաև վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք ուղղված են համապարփակ համաձայնագրի հասնելուն։

«Այնպես չէ, որ այս պահանջի կատարումն Ադրբեջանին զերծ կպահի նոր պահանջներ ներկայացնելուց»․ Արգիշտի Կիվիրյան
2119:06
«Առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգը, ցանկացած դիտանկյունից, հայերն են»․ Մհեր Հակոբյան
4318:42
«Մեր հարիֆը հիմա էլ ընկած է թուրքերի ոտքերը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7818:18
Ավտովթար՝ Լոռու մարզում․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է, մյուսը՝ հղի կին
8917:42
«Էս տղան թուրքերին իշմար ա տալի՞ս, թե՞ միանգամից «էստի՛ համեցեք» ա անում»․ Արմենակ Դանիելյան
9117:30
«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ուսումնասիրել իրական պատմությունը»․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
8316:48
«Ինչ «քաղաքացիական պայմանագիր» է առաջարկում ընդդիմությունը»․ Ստեփան Դանիելյան
7216:24
«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
9615:36