Մելանյա Թրամփի մասին ֆիլմը կարող է դառնալ վերջին 10 տարվա ամենահաջողակ վավերագրականը

The Hollywood Reporter-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ի առաջին տիկնոջ մասին «Մելանիա» վավերագրական ֆիլմը պրեմիերայի օրը վաստակել է մոտ 2,9 միլիոն դոլար։
Ֆիլմը, կանխատեսումների համաձայն, կդառնա վերջին տասնամյակի ամենահաջողակ վավերագրական ֆիլմը։ «Մելանիան» պրեմիերայի շաբաթավերջին, կանխատեսումների համաձայն, կվաստակի ավելի քան 8 միլիոն դոլար։ Եթե այս կանխատեսումներն իրականանան, նախագիծը կարող է գերազանցել Ջեյսոն Սթեթհեմի մասնակցությամբ նոր «Անվտանգ տուն» մարտաֆիլմին։
Ֆիլմը պատմում է Մելանյա Թրամփի կյանքի 20 օրերի մասին՝ մինչև ամուսնու երկրորդ երդմնակալությունը։
Վերը նշվածից անկախ, «Մելանիան» որոշ երկրներում չի վաճառվել։ Օրինակ՝ Daily Record-ը հաղորդել է, որ վավերագրական ֆիլմը ձախողվել է շոտլանդական կինոթատրոններում՝ չնայած բազմամիլիոն դոլարանոց գովազդային արշավին։ Հունվարի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ, Գլազգոյի և Էդինբուրգի երկու շոտլանդական կինոթատրոններում պրեմիերայի ցուցադրությունների համար վաճառվել էր ընդամենը 16 տոմս։
Variety-ն պնդում էր, որ Հարավային Աֆրիկան մերժել է ԱՄՆ-ի առաջին տիկնոջ մասին ֆիլմի թողարկումը։ «Մելանիա» ֆիլմի պրեմիերան նախատեսված էր հունվարի 30-ին, սակայն տեղական դիստրիբյուտորը հետ է կանչել այն Հարավային Աֆրիկայից։

«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
6122:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
5922:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
34507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41307.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
75701.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75101.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
75101.11.2026, 19:42