«Եթե գործարք չկնքենք, կիմանանք՝ նա ճիշտ է, թե ոչ»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ին և Իրանին չհաջողվի հասնել համաձայնության, պարզ կդառնա՝ արդյոք նրանց միջև տարածաշրջանային մակարդակի հակամարտություն կսկսվի։
«Ինչո՞ւ նա դա չպետք է ասի։ Իհարկե, նա դա ասում է»,- մեկնաբանել է ԱՄՆ նախագահը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի այն խոսքերը, թե ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան Իսլամական Հանրապետության դեմ չի սահմանափակվի երկու երկրների միջև պատերազմով, այլ կվերածվի տարածաշրջանային լայնածավալ հակամարտության։ «Եթե մենք գործարք չկնքենք, կիմանանք՝ նա ճիշտ է, թե ոչ»,- հավելել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ ԱՄՆ նախագահը նաև հույս է հայտնել, որ Վաշինգթոնի և Թեհրանի միջև կհաջողվի հասնել պայմանավորվածությունների՝ շեշտելով, որ տարածաշրջանում տեղակայված են ամերիկյան զգալի ուժեր։
Ավելի վաղ Ալի Խամենեին հայտարարել էր. «Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե նրանք պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային մակարդակի»։

«Էս տղան թուրքերին իշմար ա տալի՞ս, թե՞ միանգամից «էստի՛ համեցեք» ա անում»․ Արմենակ Դանիելյան
1217:30
«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ուսումնասիրել իրական պատմությունը»․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
6116:48
«Ինչ «քաղաքացիական պայմանագիր» է առաջարկում ընդդիմությունը»․ Ստեփան Դանիելյան
5516:24
«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
8115:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
16714:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9813:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
9713:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10412:00