«Թեհրանը կարող է նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը մինչև 20%»․ Շամխանի

Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ ուրանի հարստացումը կարող է կրճատվել մինչև 20%։
«Պահեստավորված (միջուկային - խմբ.) նյութերը Իրանից դուրս բերելու որևէ պատճառ չկա... Եթե Արևմուտքում անհանգստանում են, ապա 60% հարստացումը կարող է կրճատվել մինչև 20%, բայց նրանք պետք է ինչ-որ բան առաջարկեն դրա դիմաց»,- ասել է Շամխանին՝ լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը «խաղաղ բնույթ» ունի։
«Իրանը չի ձգտում միջուկային զենքի, չի ձգտի միջուկային զենքի և երբեք չի կուտակի միջուկային զենք, սակայն մյուս կողմը դրա համար պետք է որոշակի գին վճարի»,- նշել է նա։
Շամխանիի խոսքով՝ հարստացված ուրանի ծավալը մնում է անհայտ, «քանի որ պաշարների մի մասը գտնվում է փլատակների տակ (հարվածները հասցվել էին ամռանը), և առայժմ չկա այն դուրս բերելու նախաձեռնություն, քանի որ դա չափազանց վտանգավոր է»։

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
7017:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
12417:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
12516:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
8616:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
15215:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
14115:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
15114:25
«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
17511:13