«Ստիպված ենք ամրապնդել մեր պաշտպանունակությունը»․ Լուկաշենկո

Բելառուսը ստիպված է ամրապնդել իր պաշտպանունակությունը։ Այս մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ զինված ուժերի հագեցման և ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով, որը մեջբերում է БелТА-ն, այսօրվա աշխարհում ինքնաբավ կարող է համարվել միայն այն պետությունը, որն առաջին հերթին ի վիճակի է ապահովել իր անվտանգությունը ռազմական ոլորտում:
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսի սահմանների մոտ ռազմական ներկայության ավելացումը, հատկապես Լեհաստանի կողմից, միայն մտահոգիչ չէ։ «Մենք հասկանում ենք, որ դա հենց այնպես չի արվում։ Մարդիկ հենց այնպես փող չեն ծախսում տանկերի և զինամթերքի վրա։ Այդ պատճառով ժամանակին իմ կողմից որոշում է կայացվել, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունը, զբաղվել մեր պաշտպանունակության ամրապնդմամբ է՛լ ավելի լուրջ մասշտաբներով»,- ասել է նա։

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
1515:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
14414:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8313:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8813:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9912:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
8711:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9311:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10011:06