«Ամերիկյան տեխնոլոգիաների օգտին Հայաստանի կատարած ընտրությունը հարցեր է առաջացնում»․ Զախարովա

Հայաստանն, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարած ընտրությունն իսկապես հարցեր է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վաշինգթոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ԱԷԿ-ներ գոյություն չունեն ոչ միայն ԱՄՆ տարածքում, դրանք առհասարակ սկզբունքորեն գոյություն չունեն, դրանք միայն թղթի վրա են», - ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ Երևանում հայտարարված՝ 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ «Դա լրացուցիչ հետաքրքրություն առաջացրեց թեմայի շուրջ։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ ռեակտորները և որտե՞ղ են դրանք արդեն շահագործվում: Մի շարք հայկական լրատվական ռեսուրսներ շտապեցին լուրը մատուցել որպես Վաշինգթոնի կողմից հանրապետության տնտեսության մեջ կատարվող աննախադեպ ներդրում: Սակայն առանցքային հարցը նախագծի ֆինանսական մոդելն է: Ռուսական կողմի ունեցած տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը: Ենթադրվում էր, որ ֆինանսավորումն իրականացվելու է TRIPP հիմնադրամի միջոցով, որը, ինչպես նախկինում հայտարարվել էր, ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Սակայն այս պահին բուն հիմնադրամը դեռևս ստեղծված չէ»։
Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի հուսալի գործընկերը ատոմային արդյունաբերության ոլորտում։ Այս տարիների ընթացքում Ռուսաստանը աջակցել է ատոմակայանի շահագործմանը և պահպանմանը։ «Մենք այժմ համատեղ աշխատում ենք կայանի շահագործման ևս մեկ երկարաձգման վրա մինչև 2036 թվականը»,- հավելել է նա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը աշխարհում միակ երկիրն է, որը շահագործում է փոքր հզորության ատոմակայան և իր գործընկերներին առաջարկել է ապացուցված լուծումներ էներգետիկ բոլոր ոլորտներում։

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
1515:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
14414:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8313:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8813:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9912:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
8711:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9311:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10011:06