«ԱՄՆ-ն USS Gerald R. Ford ավիակիրը կտեղափոխի Մերձավոր Արևելք»․ #NYT

Ամերիկյան USS Gerald R. Ford ավիակիրը, որն աշխարհի ամենամեծ ավիակիրն է, և դրան ուղեկցող նավերը Կարիբյան ավազանից կվերատեղակայվեն Մերձավոր Արևելքում, հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ նավի անձնակազմին տեղեկացրել են, որ Պարսից ծոցում այն կմիանա հարվածային խմբին, որը գլխավորում է Abraham Lincoln ավիակիրը։ Նշվում է, որ Gerald R. Ford-ը Նորֆոլկ (Վիրջինիա նահանգ) նավահանգստից հեռացել էր անցյալ տարվա հունիսին և հոկտեմբերին տեղափոխվել Կարիբյան ծով: Հունվարի 3-ին նավը մասնակցել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա հարձակմանը։
Անձնակազմը նախատեսում էր մարտի սկզբին վերադառնալ բազա, սակայն վերատեղակայման պատճառով նրանք, ամենայն հավանականությամբ, տուն չեն հասնի մինչև ապրիլի վերջը կամ մայիսի սկիզբը, նշում է թերթը։ Սա կխանգարի ժամանակին իրականացնել նավի անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը, ավելացնում է The New York Times-ը։

«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
7014:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5813:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
7213:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8512:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
8011:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
8711:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9511:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
8410:24