Ծանրամարտի Հայաստանի առաջնությունն ավարտվեց

Սպորտի կառավարման կենտրոնում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որին, ընդհանուր առմամբ, 110 ծանրորդ է մասնակցել:
Մրցումային վերջին օրը՝ փետրվարի 15-ին, հայտնի են դարձել 94 կգ, 110 կգ և +110 կգ քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները:
Տղամարդկանց +110 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 440 կգ արդյունքով, արծաթե մեդալակիր է դարձել Սիմոն Մարտիրոսյանը (405 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աշոտ Մովսիսյանը (377 կգ): 110 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 380 կգ արդյունքով, իսկ 94 կգ քաշայինների պայքարում լավագույնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք:
Ավելի վաղ Հայաստանի չեմպիոններ էին դարձել 60 կգ՝ Գառնիկ Չոլաքյան (Երկամարտ՝ 272 կգ), 65 կգ՝ Ժորա Գրիգորյան (Երկամարտ՝ 254 կգ), 71 կգ՝ Գոռ Սահակյան (Երկամարտ՝ 330 կգ), 79 կգ՝ Մարտին Պողոսյան (Երկամարտ՝ 337 կգ), 88 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան (Երկամարտ՝ 350 կգ):
Կանանց առաջնության 8 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Քրիստինե Բաբայանը (48 կգ), Իզաբելլա Յայլյանը (53 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Նատալյա Սարգսյանը (63 կգ), Մերի Միսակյանը (69 կգ), Աննա Ամրոյանը (77 կգ), Էմմա Պողոսյանը (86 կգ) և Տաթև Հակոբյանը (+86 կգ):

«Իսպանիային դիմակայում էին ոչ թե արժանի մարզիկներ, այլ արգենտինական մոզիներ». Սուրեն Սահակյան
381Երեկ, 00:48
Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը
40421.07.2026, 21:54
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանը
42221.07.2026, 20:18
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
41321.07.2026, 19:36
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել ԱԱ-2026-ի եզրափակչում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ (տեսանյութ)
120921.07.2026, 12:09
ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից՝ գրանցելով նոր ռեկորդ
207421.07.2026, 01:10
Արայիկ Հարությունյանը՝ ՀԱՕԿ նախագա՞հ
43020.07.2026, 23:18
«Մեսսին ֆուտբոլային հանճար է․ ափսոս է, որ այսպիսի թիմի կազմում է»․ Գոռ Աբրահամյան
47320.07.2026, 17:24