«Ղրղզստանում պետական հեղաշրջման նախադրյալներ չկան»․ Ժապարով

Ղրղզստանում պետական հեղաշրջման նախադրյալներ չկան, հայտարարել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։
«Հեղաշրջում կամ նման բան չի լինի։ Նախ, օրենքը դա թույլ չի տալիս, և երկրորդ, նման իրավիճակ գոյություն չունի։ Երբ ասում եմ, որ հեղաշրջման որևէ իրավիճակ չկա. օրական 24 ժամից 20-ը ես աշխատում եմ։ Ամեն ինչ վերահսկում եմ։ Եթե տեղի են ունենում սխալ բաներ, անմիջապես հանձնարարություններ եմ տալիս համապատասխան նախարարներին, նահանգապետներին՝ ուղղելու համար»,- հայտարարել է նա։
Փետրվարի 10-ին Ղրղզստանի առաջնորդն ազատել է իր վաղեմի և մտերիմ դաշնակից Կամչիբեկ Տաշիևին կառավարության նախագահի տեղակալի և Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնից։
Իսկ այսօր աշխատանքից ազատվել են արտակարգ իրավիճակների, բնական պաշարների, բնապահպանության և տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև տրանսպորտի և հաղորդակցության նախարարները:

«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
7014:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5813:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
7213:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8512:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
8011:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
8711:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9511:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
8410:24