«Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել իր վարչակազմի հետ»․ #Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է ունեցել իր վարչակազմի բարձրաստիճան անդամների հետ, հաղորդում է Axios-ը։
«Թրամփին տեղեկացրել են այս շաբաթվա սկզբին Ժնևում կայացած միջուկային բանակցությունների մասին և քննարկվել է հետագա քայլերը», - նշում է լրատվամիջոցը։ Աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ջարեդ Քուշները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Պաշտոնյաներից մեկը Axios-ին ասել է, որ իրանցիները պետք է մինչև ամսվա վերջ Թրամփի վարչակազմին ներկայացնեն միջոցառումների փաթեթ, որը կվերացնի ԱՄՆ-ի կողմից Ժնևում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բարձրացված մտահոգությունները։
«Իրանի արտգործնախարարը Քուշներին և Ուիթքոֆին շատ դրական բաներ է ասել, բայց սատանան մանրամասների մեջ է։ Գնդակը Իրանի դաշտում է, այնպես որ տեսնենք», - ասել է պաշտոնյան։
Միաժամանակ, աղբյուրները կարծիք են հայտնել, որ եթե բանակցությունները ձախողվեն, ԱՄՆ ռազմական գործողությունը Իրանում կլինի «լայնածավալ, շաբաթներ տևող արշավ, որն ավելի շատ կնմանվի լայնամասշտաբ պատերազմի»։

«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
2713:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
6213:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7912:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
7611:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
8311:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9311:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
8210:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9710:00