«Արևմուտքը փորձում է ՌԴ անվտանգության համար մարտահրավերներ ստեղծել Հարավային Կովկասում»․ Գալուզին

Արևմուտքը փորձում է Ռուսաստանի համար անվտանգային մարտահրավերներ ստեղծել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այն, ինչ այսօր անում է Արևմուտքը Ուկրաինայի միջոցով, թե ինչպես է Արևմուտքը փորձում մարտահրավերներ ստեղծել մեր անվտանգության համար Հարավային Կովկասի ուղղությամբ և նույնիսկ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, այս ամենը խոսում է այն մասին, որ հարաբերություններն այդ երկրների հետ, և առաջին հերթին՝ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, իհարկե, մեզ համար չափազանց կարևոր են», - ասել է նա «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում։
Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը զարգացնում է տնտեսական կապերի ամբողջական շրջանակ նախկին ԽՍՀՄ երկրների հետ։ «Բավական է, օրինակ, դիտարկել այնպիսի կարևորագույն նախագիծ, ինչպիսին է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը մենք մշակում ենք մեր գործընկերների հետ համատեղ», - հավելել է նա։

«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
3613:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
7011:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
7811:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8911:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
8110:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9410:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8809:30