«Սարսափելի բան է տարածված 12-16 տարեկան երեխաների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սարսափելի բան է տարածված 12-16 տարեկան երեխաների շրջանում՝ կապված փողերի շրջանառության և դրանից կախվածության հետ։
Երեխաներին ներգրավում են օնլայն փողերի շրջանառության, բորսաների մեջ, որն իրականում թակարդ է։ Սկզբում այդ օնլայն հարթակները ոգևորում են մարդկանց, որոշ գումար են վճարում, իբր թե՝ տեսեք, ինչքան հեշտ փողեր են, ու երբ հատկապես երեխան արդեն իրենց թակարդում է, սկսվում է ամենասարսափելին։
Ավելի մեծ գումար «աշխատելու» համար երեխայից պահանջում են 100-500 դոլար ներդրում։ Ավելի շատ կախվածության մեջ գցելու համար երբեմն դրանով էլ շահույթ ստանալու հնարավորություն են տալիս, իսկ հետո արդեն բանը հասնում է 1000, 2000, 3000 դոլար ներդրումների։
Երեխաներին համոզում են ծնողներից վերցնել այդ գումարները՝ խոստումով, թե 2-3 օր հետո դրա կրկնակին հետ կգա։ Պատկերացրեք, ծախսում եք 1000 դոլար, իսկ 3 օր հետո ստանում եք 5-6 հազար դոլար, 1 ամսվա ընթացքում ստանում եք ամենաքիչը 50.000 դոլար։
Շատերն ընկնում են այդ թակարդը և թալանվում։
Հետո, իհարկե, ոչ փող է գալիս, ոչ էլ ծախսածն են հետ բերում, իսկ երեխաներին արդեն պարտադրում են էլի փող բերել, որ գոնե կորցրածը վերադարձնեն։ Կազինոյի նման։ Այդպես կործանում են դեռահաս երեխաներին, որոնք գիշերները տուն չեն գնում, ամբողջ ժամանակը հատկացնում են այդ չարիքի վրա, դասերի չեն հաճախում ու դառնում են իսկական պատուհաս իրենց ընտանիքների ու ժողովրդի համար։
Կարծում եմ, որ դպրոցները և ընտանիքները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այս երևույթի վրա ու մատների արանքով չնայեն։ Մարդկանց երբեմն թվում, թե երեխաներ են, ուզում են փող աշխատեն։ Բայց դա կախվածություն է, ինչն անպայման հանգեցնում է շատ վատ հետևանքների, մասնավորապես՝ գողության կամ ինքնասպանության»։

Եվրոհանձնաժողովը նախատեսում է արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր ամբողջ Եվրոպայում
425322.07.2026, 21:51
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2 տարեկան Տիգրանի եղբայրը
157221.07.2026, 10:24
Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից
178115.07.2026, 16:30
«Մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով հոսպիտալացումների պատճառներից մեկը բարձրությունից ընկնելն է»․ ԱՆ
178713.07.2026, 17:12
«Էս հակահիգիենիկ բամբակների արտադրությունն ու վաճառքը ո՞վ է թույլատրել». Ռուզաննա Ստեփանյան (տեսանյութ)
198610.07.2026, 12:12
«Խաղասարքերը տեղադրվել են արդեն վնասված վիճակում». Արսեն Նիկողոսյան
210608.07.2026, 16:30
«Թող ոչ մի երեխա այլևս ստիպված չլինի անցնել նման արհավիրքների միջով». Արցախի Հանրային խորհուրդ
272601.06.2026, 20:48
«Ուզում ես՝ մաման քշի՞, շատ լավ»․ Նիկոլ Փաշինյանը Մեղրիում է (տեսանյութ)
360209.05.2026, 13:30