«Ցուցադրական դատավարություններով՝ Ալիևը վրեժ է լուծում Ղարաբաղյան առաջին պատերազմում պարտության համար»․ #DW

Բաքվի ռազմական դատարանը Լեռնային Ղարաբաղի 15 նախկին ղեկավարների դատապարտել է ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման։ Գերմանացի փորձագետը DW-ի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես կարող է Եվրոպան արձագանքել այս դատավճիռներին։
Փետրվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը մտադիր չէ ազատ արձակել չճանաչված ԼՂՀ դատապարտված առաջնորդներին: Նա պնդել է, որ նրանց դատավարությունը «թափանցիկ» է եղել, իսկ մեղքը՝ «լիովին ապացուցված»: Ալիևը նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգում դատապարտված նացիստ ռազմական հանցագործների հետ։
DW-ին տված հարցազրույցում Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) վերլուծաբան Ստեֆան Մայստերը նշել է, որ իր կարծիքով նախկին ղեկավարների ցուցադրական դատավարություններ անցկացնելով՝ Ալիևը դիտավորյալ ցուցադրում է դաժանություն և «վրեժ է լուծում Ղարաբաղյան առաջին պատերազմում պարտության համար»: Վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը կարող է իրեն թույլ տալ նման խիստ դատավճիռներ, քանի որ նրան չի հետաքրքրում միջազգային քննադատությունը:
«Ղարաբաղն այլևս դեր չի խաղում եվրոպական և միջազգային քաղաքականության մեջ: Ադրբեջանը գազի և նավթի հիմնական մատակարարն է Եվրոպային, այդ իսկ պատճառով ԵՄ բոլոր պետությունները խուսափում են Բաքվին քննադատելուց»,- ասել է վերլուծաբանը՝ բացատրելով նախկին ղեկավարության դատավճիռներին միջազգային արձագանքի բացակայությունը։
Երկար ժամանակ ԱՄՆ եղել է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հիմնական քննադատներից մեկը: Այնուամենայնիվ, Բաքվի և Վաշինգթոնի միջև հարաբերությունները այժմ կարգավորվել են, և բիզնես շահերը՝ ռեսուրսների և առևտրային ուղիների վրա շեշտադրմամբ, փոխարինել են ժողովրդավարական հարցերին։
«Միջազգային հարաբերությունների նոր համակարգում ուժի գործոնը դառնում է որոշիչ»,- եզրակացրել է վերլուծաբանը։

«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
3613:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
7011:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
7811:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8911:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
8110:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9410:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8809:30