«Մեծ Բրիտանիան թույլ չի տվել ԱՄՆ-ին իր բազաներն օգտագործել Իրանին հարվածելու համար»․ #TheTimes

Լոնդոնը թույլ չի տվել ԱՄՆ-ին բրիտանական բազաներն օգտագործել Իրանին հարվածելու համար, հայտնում է The Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ խոսքն Անգլիայի Գլոսթերշիր կոմսության Ֆեյրֆորդ քաղաքում և Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանական ռազմաօդային բազաների մասին է: Լրատվամիջոցի տվյալներով՝ Սպիտակ տունն Իրանին հարվածելու ծրագիր է մշակում, որը նախատեսում է այդ բազաների օգտագործումը։
Երկու բազաներն էլ օգտագործվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից: Սակայն, Լոնդոնի և Վաշինգթոնի միջև կնքված համաձայնագրի համաձայն, բազաները կարող են օգտագործվել միայն այն ռազմական գործողությունների համար, որոնք նախապես հաստատվել են բրիտանական կառավարության կողմից:
Նշվում է, որ բրիտանական իշխանությունները թույլտվություն չեն տվել, քանի որ մտավախություն ունեն, որ դա միջազգային իրավունքի խախտում կլինի:
Լրատվամիջոցը նշում է, որ դրա ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է աջակցել այն գործարքին, որի համաձայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի կառավարությունը մտադիր էր Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս կղզիները վերադարձնել Մավրիկիոսին: Այդ կղզիներից մեկում՝ Դիեգո Գարսիա կղզում, գտնվում է քննարկվող ռազմական բազաներից մեկը: Թրամփը Truth Social սոցիալական մեդիա հարթակում քննադատել էր կղզիները հանձնելու որոշումը:

«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
3613:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
7011:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
7811:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8911:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
8110:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9410:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8809:30