«ԱՄՆ-ն չի հրաժարվում Իրանի հետ բանակցություններից, բայց կան նաև այլ տարբերակներ»․ Վենս

ԱՄՆ վարչակազմը չի հրաժարվում Իրանի հետ շփումներից, այդ թվում ՝ Ժնևում, նրա միջուկային ծրագրի շուրջ խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար, սակայն կան նաև գործողությունների այլ տարբերակներ: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Ինչպես գիտեք, ԱՄՆ նախագահը իր լավագույն բանակցողներից երկուսին ուղարկում է Ժնև՝ շարունակելու ամերիկյան ժողովրդի համար լավագույն համաձայնագրի հասնելու ջանքերը։ Սակայն սկզբունքը շատ պարզ է. Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Եվ եթե նա փորձի վերականգնել միջուկային զենքը, դա խնդիրներ կստեղծի մեզ համար։ Եվ իրականում, մենք տեսել ենք ապացույցներ, որ նրանք փորձել են անել հենց դա», - ասաց նա։
«Այդ պատճառով նախագահը բանակցողներ է ուղարկում, որպեսզի փորձի լուծել այդ խնդիրը։ Ինչպես նախագահը բազմիցս հայտարարել է, նա ցանկանում է այդ խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով ։ Բայց, իհարկե, նախագահն այլ տարբերակներ էլ ունի», - եզրափակել է Վենսը։

«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
1312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
3811:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
4511:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7011:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
7710:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
8410:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8409:30
«Ընդդիմությունը թող մանդատները դնի՝ Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը»․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
8109:24